Հասարակություն
Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով մեր տարածաշրջանի առաջատար երկիրն է


Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով մեր տարածաշրջանի առաջատար երկիրն է: Փաստն ամրագրվել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակած մամուլի ազատության մասին ամենամյա զեկույցում: Հայաստանը զեկույցում 78-րդ հորիզոնականում է, Վրաստանը 84-րդ: Մեր մյուս հարևանը՝ Ադրբեջանը 160-րդ հորիզոնականում է: Զեկույցում Ադրբեջանի վերաբերյալ հատուկ նշում կա. այդ երկիրը կրկնօրինակում է Ռուսաստանի ռեպրեսիվ մեթոդները: Թուրքիան և Իրանը, համապատասխանաբար, 154 և 173րդ: Զեկորյցի համաձայն, ամենաազատ մամուլն ունի Ֆինլանդիան: Առաջատար տասնյակում են, բացի Ֆինլանդիայից, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Անդորան, Լիխտենշտեյնը, Դանիան, Իսլանդիան, Նոր Զելանդիան, Շվեդիան: