Մշակույթ

«Կինոաշուն»-ը կմեկնարկի հոկտեմբերի 7-ին. այսօր սիրված ռեժիսոր Հենրիկ Մալյանի ծննդյան օրն է

Արմինե Գեւորգյան
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ հինգերորդ տարին Հայաստանում անցկացվելու է «Կինոաշուն» մեկամսյա  ծրագիրը: Այս տարի այն նվիրվում է Սերգեյ Փարաջանովի 90-րդ հոբելյանին: Կինոսիրողներին հայկական հին և նոր ֆիլմերի նմուշները ներկայացնող փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 7-ը: Եւ քանի որ այսօր տաղանդաշատ, սիրված կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի ծննդյան օրն է, մեկ անգամ եւս կվերհիշենք մեծ կինոռեժիսորի ստեղծած տիպիկ հայկական մտածողությամբ գեղեցիկ եւ սիրված ֆիլմերը։

Back to top button