Հասարակություն

Երեխաների պաշտպանության ցանցը կոչ է անում չազատազրկել Շահեն Հարությունյանին

Երեխաների պաշտպանությանբ զբաղվող ավելի քան 20 կազմակերպություններ միավորող Երեխաների պաշտպանության ցանցն այսօր հանդես է եկել ի պաշտպանություն «Ցեղակրոն» կուսակցության ղեկավարի Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի։

Սեպտեմբերի 8-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը միջնորդել է դատապարտել նրան 5 տարվա ազատազրկման: Շահենը 2013թ. նոյեմբերի 5-ին մասնակցել է հոր և նրա մի խումբ համախոհների կողմից կազմակերպված երթին, որի ընթացքում ոստիկանների և երթի մասնակիցների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում փորձել է պաշտպանել հորը՝ ըստ հրապարակված տեսանյութերի:

Երեխաների պաշտպանության ցանցը հայտարարել է, որ « գործի քննության ընթացքում ի սկզբանե հաշվի չեն առնվել Շահեն Հարությունյանի տարիքային առանձնահատկությունները (արարքը կատարելիս` նա եղել է 14 տարեկան) և դեպքի հանգամանքները: Ցանցի անդամ կազմակերպությունները խիստ դատապարտում են մեղադրող կողմի ոչ երեխայակենտրոն մոտեցումը, քանի որ վերջինս ընտրել է միջազգային իրավունքով չխրախուսվող միջոց՝ երկարաժամկետ ազատազրկում՝ առանց հաշվի առնելու երեխայի կարիքները և առանձնահատկությունները»:

«Երեխաների պաշտպանության ցանցը կոչ է արել դատարանին առաջնորդվել անչափահասների արդարադատության համընդունված սկզբունքներով ու պահանջներով և Շահեն Հարությունյանի նկատմամբ չկիրառել ազատազրկում:

Ցուցադրել ավելի
Back to top button