Միջազգային

ԵՄ- ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կշարունակի

Եվրամիությունը որոշել է պահպանել ուկրաինական իրադարձություններով պայմանավորված պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։ Այսօր Բրյուսելում խնդիրը քննարկել են ԵՄ անդամ պետությունների դեսպանները։

ԵՄ ներկայացուցիչը հայտնել է, որ միությունը կսկսի քննել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանելու հարցը, եթե դրա համար Ուկրաինայի հարավ- արեւելքում իրավիճակը թույլ տա։

«Ռոյթեր» գործակալությունը դիվանագիտական աղյբուրները նշելով հայտնում է, որ ներկա իրավիճակում «ոչ մեկը անգամ չի բարձրացրել պատժամիջոցները հանելու հնարավորության հարցը»։

Ցուցադրել ավելի
Back to top button