ԿարևորՍպորտ

Ա. Աբրահամ. «Ես ոչ մեկից չեմ վախենում եւ պատրաստ եմ ցանկացածի հետ մենամարտել»

Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»

«Ես ոչ մեկից չեմ վախենում եւ պատրաստ եմ ցանկացածի հետ մենամարտել,- «Ռադիոլուրին» տված հարցազրույցում այսօր ասել է WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը։ -Անգլիացիներն ամերիկացիների պես սիրում են խոսել, իսկ մենք՝ հայերս, գործում ենք եւ հաղթում», ասել է բռնցքամարտիկը՝ ի պատասխան Պոլ Սմիթի հայտարարությանը։

Հիշեցնենք՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում  WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի վերջին մրցակիցը՝ Պոլ Սմիթը պահանջում է ռևանշ մրցամարտ անցկացնել: Անգլիացին պնդում է, որ հաղթանակը Աբրահամին տալու մրցավարների որոշումը արդարացի չէր:

«Մրցավարներն ինձնից գողացան հաղթանակը: Ճիշտ է Աբրահամը բարձրակարգ բռնցքամարտիկ է, բայց ես այդ երեկո առավելություն ունեի նրա նկատմամբ: WBO կազմակերպությունը պետք է ուսումնասիրի մենամարտը և չեզոք մրցավարների ներկայությամբ նշանակի ռևանշ մենամարտ: Չնայած՝ կարծում եմ, որ Աբրահամը այլևս չի ցանկանա մենամարտել ինձ հետ»,- ասել է Սմիթը:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button