ԿարևորՔաղաքական

Արցախը 1991- ին դա արել է. ֆրանսիացի պատգամավորը՝ անկախության հանրաքվեների մասին

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

Բանակցությունները չեն կարող արդյունավետ լինել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, Ստեփանակերտում հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա -Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը:

Հետաքրքիրն այն է, որ այս տեսակետը վերջերս Ստեփանակերտում ֆրանսական խորհրդարանի ևս մեկ անդամ է հաստատել՝ Ֆիլիպ Կալտենբախը։ Ֆրանսուա Ռոշբլուանը միջազգային ասպարեզում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին (խոսքը ազգերի ինքնորոշման իրավունքին ավելի մեծ կշիռ հաղորդելուն է վերաբերում) ևս մեկ հիշեցում է կատարում։ «Երբ 1991- ին հռչակվեց անկախությունը, արցախցիները դա (հանրաքվեն. խմբ.) արդեն արել են մեկ անգամ»։

Պատգամավորին չի մտահոգում, որ այս հայտարարության վերաբերյալ ադրբեջանական հայտարարությունը չի ուշանա։ Ադրբեջանական սև ցուցակի առաջին հորիզոնականներից մեկում է նրա անունը։  Դա ոչ իրեն, ոչ էլ իր գործընկերներին չի խոչընդոտում լինել Արցախում և նպաստել նրա զարգացման գործին։

 

Back to top button