Սպորտ

Արթուր Սարկիսովը՝ երկու գոլի հեղինակ իր

Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները շարունակում են արդյունավետ խաղ ցուցադրել իրենց ակումբներում: Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 12-րդ տուրի խաղում Հայստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի թիմը՝ «Վոլգան» մրցեց «ԲԿԱ Էներգիայի» հետ և հաղթեց 6 ։ 0 հաշվով։ Մեր հավաքականի հարձակվողը այս խաղում դարձավ երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

Սարկիսովը մրցակցի դարպասը գրավեց 16-րդ և 37- րդ րոպեներին: Հուսանք, որ մեր ընտրանու ֆուտբոլիստները նման արդյունավետությամբ աչքի կընկնեն նաև մեր ազգայաին թիմի հաղերում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակներում Հանրապետական ստադիոնում  հյուրնկալելու է  Սերբիայի ընտրանուն: Երեք օր անց մեր ընտրանին Հանրապետական ստադիոնում կմրցի արդեն Ֆրանսիայի հավաքականի հետ , սակայն այս հանդիպումը կրելու է ընկերական բնույթ։

Ֆրանսիայի հավաքականը, որպես Եվրո- 2016- ի կազմակերպիչ երկիր, առանց ընտրական մրցաշարում հանդես գալու Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցության իրավունք ունի, և յուրաքանչյուր մրցափուլում ընտրական I խմբի պաշտոնական խաղից ազատ մնաց հավաքականների հետ ընկերական հանդիպումներ կանցկացնի:

Back to top button