Տնտեսական

Արա Պետրոսյան.«Միջին կենսաթոշակը չի կարող բավարարել ծերերի ապահով ծերությունը»

Հասմիկ Դիլանյան
Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Գործազրկություն, մեր քաղաքացիներին անհանգստացնող կարևորագույն հարցերից մեկը: Որքա՞ն է կազմում գործազրկության մակարդակը մեր երկրում, ինչ քայլեր է ձեռնարկում պետությունը գործազրկության մակարդակը նվազեցնելու համար, և ինչու է Հայաստանն իր դիրքերը զիջել Մրցունակության համաշխարհային զեկույցում:  Ի՞նչ կապ կա մեր երկրի գործազրկության բարձր մակարդակի ու մրցունակության համաշխարհային զեկույցի միջև: 

Հայաստանի 2013թ  սոցիալան-տնտեսական պատկերը դեռ ամփոփված չէ, սակայն, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանի դիտարկմամբ, թվային պատկերը մոտավորապես նույնը կլինի: Հիշեցնենք ազգային վիճակագրական ծառայության 2012թ տվյալների համաձայն՝ մեր երկրում բնակիչների 32,4 տոկոսն աղքատ է: Պաշտոնյան հայտարարել է,  որ լուրջ մարտահրավերների առջև կանգնած է ողջ աշխարհը, Հայաստանն էլ անմասն չէր կարող մնալ այդ խնդիրներից: Փոխնախարարը կարևորել է աղքատության հաղթահարման հարցը, գործազրկության մակարդակի նվազեցումը, կենսաթոշակների բարձրացման քաղաքականությունը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան էլ է համակարծիք, այսօրվա միջին կենսաթոշակը չի կարող բավարարել ծերերի ապահով ծերությունը:

Ի դեպ, 2015 թ.  կենսաթոշակների բարձրացում նախատեսվում է: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանն անդադրադարձել է նաև գործազրկության խնդրին:  Պաշտոնական տվյալներով մեր երկրում գործազրկության մակարդակը 17  և ավելի տոկոս է: Պատկան մարմիններին առավելապես անհանգստացնում է երիտասարդների շրջանի գործազրկությունը: Մեր երկրի երիտասարդների շուրջ 24 տոկոսը գործազուրկ է: Գործազուրկների շարքում մեծ է նաև կանանց թիվը: Նախարարությանը, սակայն, առավել անհանգստացնում է այն,  որ մեր երկրում  դեռ աշխատող աղքատներ կան: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանն անդրադարձել է նաև հաջորդ տարի սպասվող նվազագույն աշխատավաձրի փոփոխություններին:

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button