Տնտեսական

ԱՄՀ- ն գոհ է Հայաստանից եւ պատրաստ է լրացուցիչ օժանդակություն տալ

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը գոհ է ԱՄՀ կողմից Հայաստանի համար հաստատված եռամյա նոր ծրագրի առաջին փուլի կատարողականից և ընդգծել է, որ նախանշված աշխատանքներն ընթանում են հաջողությամբ, առանց որևէ խոչընդոտի: Հորթոնն իր այս կարծիքը փոխանցել է անձամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ։

Անդրադառնալով ՀՀ տնտեսության զարգացման միտումներին՝ Մարկ Հորթոնն առանձնացրել է հատկապես ավիացիայի և գյուղատնտսության բնագավառներում արձանագրվող հաջողությունները, որոնք կառավարության կողմից իրականացվող քաղաքականության արդյունք են: Միաժամանակ, ընդգծել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ օժանդակություն ցուցաբերել ՀՀ կառավարությանը՝ հնարավոր մարտահրավերներին դիմակայելու և նախատեսված բարեփոխումները կյանքի կոչելու գործում:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն իր քայլերն ուղղել է   տնտեսական միջավայրի բարելավմանը, ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարին,  աղքատության կրճատմանը: Վարչապետի խոսքով՝ տնտեսական աճին նպաստող հիմնական երաշխիքներից է ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, որը կառավարությունը հետևողականորեն շարունակելու է:

Ցուցադրել ավելի
Back to top button