ԿարևորՀասարակություն
Ազնավուրը հուսով է մինչեւ մահը հաշտեցնել հայերին եւ թուրքերին


Աշխարհահռչակ շանսոնիե Շարլ Ազնավուրը հուսով է, որ մինչև կյանքից հեռանալն իրեն կհաջողվի հաշտեցնել հայերին և թուրքերին: RTS հեռուստաընկերությանն Ազնավուրն ասել է, որ պատրաստվում է ուղեկցել Թուրքիայի նախագահին, եթե նա, իհարկե, արձագանքի Հայաստանի նախագահի հրավերին և Հայոց ցեղասպանության 100-ամյակին գա Հայաստան։
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը դժգոհութուն է արտահայտել այն փաստի առիթով, որ Թուրքիան շարունակում է ժխտել 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը: RTS-ի թղթակցին կենսասեր շանսոնիեն հրավիրել է 10 տարի հետո կայանալիք իր հարցազրույցին, որը կայանալու է նրա 100-ամյակի օրը: «Եկեք իմ հարցազրույցին,ո րը կայանալու է 2024-ի մայիսի 24-ին»,- ասել է Ազնավուրը: