Միջազգային

Առաջարկվում է ստեղծել «Կասպյան առեւտրի ազատ գոտի»

Աստրախանում այսօր կայացած Կասպյան գագաթաժողովում, որին մասնակցել են Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի նախագահները, ընդունված հայտարարության մեջ նշված է, որ «Կասպյան հնգյակը» չի ցանկանում Կասպից ծովի ավազանում այլ պետությունների զորք տեսնել։ «Կասպից ծովում զինված ուժեր ունենալու իրավունք ունեն բացառապես ծովափնյա երկրները։ Նման վիճակ այստեղ ձեւավորվել է պատմականորեն եւ չենք պատրաստվում այն փոխել»,- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն է փոխանցել «Ինտերֆաքսը»։

Ըստ ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ի՝ հինգ երկրները պայմանավորվել են հարգել պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, ինքնիշխան հավասարությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի բացառումը, համագործակցությունը եւ միմյանց ներքին գործերին չխառնվելը։

Գագաթաժողովում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկել է ծով ելք ունեցող երկրների միջեւ ստեղծել «Կասպյան առեւտրի ազատ գոտի»։

Ցուցադրել ավելի
Back to top button