ԿարևորՔաղաքական

Բուռն կրքեր ԱԺ- ում եւ ԱԺ- ից դուրս

Լուսինե Վասիլյան
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր վաղ առավոտից ԱԺ դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա, որում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները պահանջում են չկիրառել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտող «Շրջանառության հարկի» մասին ՀՀ օրենքը: Ոչ իշխանական ուժերն այսօր ստորագրահավաք են կազմակերպելու Ազգային ժողովում նոր օրենքը հետ կանչելու եւ դրանում առաջարկվող փոփոխությունները արտահերթ քննարկման դնելու համար։ Նրանք ցուցարարներին տեղեկացրել են, որ մտադիր են շրջանառության մեջ դնել այլընտրանքային օրինագիծ։

Այսօր չափազանց  բուռն պայմաններում է մեկնարկել նաեւ Ազգային ժողովի հերթական քառօրյան: Պատգամավորների հայտարարություններն այնքան շատ էին, որ օրինագծերի քննարկմանը կարողացան անցնել աշխատանքի մեկնարկից  միայն մեկ ժամ հետո:

Ցուցադրել ավելի
Back to top button