Միջազգային

Վրաստանի նախագահը Թուրքիայում՝ տարածաշրջանային անվտանգության մասին

Թուրքիայում է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։ Կայացել է նրա հանդիպումը թուրք պաշտոնակցի հետ, քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը:

Թուրքական պետության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահը հայտնել է, որ քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունների խորացմանը, համատեղ նախագծերին, ինչպես նաև Ուկրաինայի ճգնաժամին  և «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարին առնչվող հարցեր։

Թուրքիայի նախագահն իր հերթին Անկարայի աջակցությունն  է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը ունդգծել.Թուրքիան նաև սատարում է ՆԱՏՕ-ի կազմում վրացական պետության ընդգրկման գաղափարին:

Ցուցադրել ավելի
Back to top button