Քաղաքական

ՍԴ բարեփոխումները՝ քաղաքական աշնան օրակարգի թիվ մեկ թեման

Լուսինե Վասիլյան
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Արդեն ակնհայտ է, որ սահամանդրական բարեփոխումների թեման լինելու է քաղաքական աշնան օրակարգի թիվ մեկ խնդիրը: Մասնագիտական հանձնաժողովի անդամները խոստանում են, որ հայեցակարգի վերջնական նախագիծը պատրաստ կլինի հոկտեմբերի 15-ին: Մինչ այդ` փաստաթուղթը կստանա նաև Վենետիկի հանձնաժողովի դիտողություններն ու գնահատականը, ապա արդեն կհրապարակվի ու կմտնի քննարկումների ավելի առարկայական փուլ: Թե որքանով փոփոխված կամ որ կետերում փոփոխված տարբերակ կներկայացվի, առայժմ պարզ չէ, բայց արդեն հստակ է, որ մասնագետների խումբը վերջնականապես կանգ է առել կառավարման խորհրդարանական մոդել առաջարկող տարբերակի վրա:

Ցուցադրել ավելի
Back to top button