Միջազգային

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական առճակատում չի լինի. Օբամա

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև չի առաջանա ռազմական առճակատում: Նման վստահություն է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CBS հեռուստաալիքի եթերում «60 րոպե» հաղորդման ժամանակ:

«Ոչ, ես չեմ կարծում, որ ռազմական առճակատում կլինի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

«Մենք քիչ ջանքեր չենք գործադրել, որպեսզի մեր դաշնակիցներին սահմաններին երաշխավորենք, որ Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ կետը նշանակում է հենց այն, ինչ այնտեղ գրված է (ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի կամ մի քանիսի վրա հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլորի վրա և ենթադրում հավաքական պաշտպանություն): Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրներից որևէ մեկի մոտ խնդիրներ են առաջանում, մենք օգնության ենք հասնում: Միայն այդ ժամանակ ռազմական առճակատում կլինի»,- ասել է Օբաման՝ հավելելով, որ «Ռուսաստանը դա հասկանում է»:

Ցուցադրել ավելի
Back to top button