Միջազգային

ՆԱՏՕ- ն մեծացնում է ներկայությունը Արեւելյան Եվրոպայում

ՆԱՏՕ-ն մտադիր է մեծացնել ներկայությունն Արևելյան Եվրոպայում` ամփոփելով Հյուսիսատլանտյան դաշինքի հնգամյա նախագահությունը  բրիտանական «Ինդիպենդենթ»  պարբերականին ասել է Անդերս ֆոգ Ռասմուսսենը: Դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնը թողնել պատրաստվող գործիչը նշել է, որ իր գլխավոր հիասթափությունն է համարում Ռուսաստանը:

Մոսկվան ցանկանում է քաղաքականություն թելադրել հարևաններին և պահպանել ազդեցության գոտիները, իսկ ՆԱՏՕ- ին համարում է հակառակորդ: «Ժամակակից աշխարհը տարբերվում է 5 տարի առաջ եղած իրականությոնից: Մարտահրավերները, որոնց մենք բախվում ենք այսօր անհամեմատ ավելի մասշտաբային են և բարդ՝ սառը պատերազմի տարիներից ի վեր»,- ասել Դաշինքի արդեն նախկին գլխավոր քարտուղարը։

Ռասմուսսենը «Իսլամական պետությունն» անվանել է աշխարհի համար առավել լուրջ մարտահրավերներից և ընդգծել. նման խմբավորումների հետ երխոսություն վարել չի կարելի:

Ցուցադրել ավելի
Back to top button