Քաղաքական

Նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1400 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն պահպանել են հրադադարի պահպանման ռեժիմը և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Ցուցադրել ավելի
Back to top button