Հասարակություն
Հնարավոր է աղը հագեցվի ֆտորով


ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր մի խումբ ստոմատոլոգների հետ հանդիպման ընթացքում քննարկվել է աղի ֆտորացման նպատակահարմարության հարցը։ Նա հետաքրքրվել է, թե մինչև այժմ այդ ուղղությամբ ինչ հետազոտություններ են կատարվել և ինչպիսի մոտեցումներ կան։
Արմեն Մուրադյանը հանձնարարել է այս ուղղությամբ գնահատականներ տալ՝ հաշվի առնելով համաշխարհային փորձը, նաև համագործակցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի, հանրային առողջապահության մասնագետների հետ: