ԿարևորՔաղաքական

Հայաստան ժամանեց Հունաստանի նախագահը

Կարեն Ղազարյան
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Հայաստանի նախագահի հրավերով այսօր պետական այցով Երեւան ժամանեց Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը: Այցի շրջանակներում Հունաստանի նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ կդնի Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցի անմեղ զոհերի հիշատակին:

ՀՀ Նախագահի նստավայրում վաղը նախատեսված է հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը ԶԼՄ-երի առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:

Հունաստանի նախագահի այցի շրջանակներում Երևանում կկայանա երկու երկրների նախագահների մասնակցությամբ հայ-հունական գործարար համաժողով: Նախագահ Պապուլիասը հանդիպում կունենա Հայաստանում հունական համայնքի հետ ևս:

Կարոլոս Պապուլիասը Հայաստանում կայցելի նաև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան:

 

 

Back to top button