ԿարևորՔաղաքական

Հայաստանը ԵՏՄ- ին կմիանա հունվարի 2- ից. «եթե ամեն ինչ իրականություն դառնա»

Հայաստանը մտադիր է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցել 2015 թվականի հունվարի 1- ից, հղում անելով Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության հայտարարությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ըստ նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության և Մաքսային միության մարմինների հետ փոխգործակցության վարչության պետի տեղակալ Աննա Սիսոևայի՝ Ղրղզստանն իրականացնում է «Ճանապարհային քարտեզը», Հայաստանը գործընթացն ավարտին է հասցրել:

«Եթե ամեն ինչ իրականություն դառնա, ոչինչ չխափանվի։ Հոկտեմբերի 10-ին Մինսկում կստորագրվի փաստաթուղթ, որով Հայաստանը հաջորդ տարեսկղբից կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ»,- ասել է Սիսոևան:

Ցուցադրել ավելի
Back to top button