Հասարակություն
Ի՞նչ են ուտում մեր երեխաները մանկապարտեզներում


Հասմիկ Մարտիրոսյան
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Ի՞նչ սննդամթերքով են սնվում մեր փոքրիկները մանկապարտեզներում: Հարցը կանհանգստացնի նախակրթարաններ հաճախող փոքրիկների ծնողներին: Թեև քաղաքապետարանն ու սննդի անվտանգության պետական տեսչությունը պնդում են, որ հարցը միշտ իրենց վերահսկողության ներքո է, սակայն միևնույնն է՝ այն դեռևս չլուծված հարցերի շարքում է: Ապացույցը վերջերս Նորքի երեք մանկապարտեզներին առաքված վերամշակված թռչնամիսն էր: