Տնտեսական

Երբ վերանան մեղուները կվերանա նաեւ մարդկությունը. ինչու Հայաստանում այս տարի մեղր չի ստացվել

Լիանա Եղիազարյան
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայ գյուղացիները տարվա այս շրջանին դեռ շարունակում են զգալ տարեսկզբին եղանակի անկանխատեսելի փոփոխությունների ու տհաճ անակնկալների հետեւանքները: Հայ մեղվաբույծները լուրջ խնդրի առջեւ են կանգնել: Գարնանային կարկուտներն ու, ինչպես գյուղացիներն են ձեւակերպում, տարին hետ ընկնելը հանգեցրել են այն բանին, որ հանրապետությունում այս տարի մեղր գրեթե չի ստացվել: Եթե անգամ ստացվել է, ապա սպասվածից ու նախորդ տարիներից՝ ընդհուպ մինչեւ 80 տոկոսով պակաս քանակով: Ինչ վիճակ է այսօր գյուղատնտեսության ամենաէլիտար ոլորտում, ինչ սպասելիքներ ու անելիքներ կան, որքանով կարող է թանկանալ «դեղին ոսկին» ու արդյոք այն դեռ որեւէ հավակնություններ ունի միջազգային շուկայում հայտնվելու:

 

Ցուցադրել ավելի
Back to top button