

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար չափազանց կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումները ԵԽԽՎ շրջանակում, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնել է կառույցի նախագահ Անն Բրասորը։
ԵԽԽՎ նախագահը հայտնել է, որ Ադրբեջան կատարած այցի ընթացքում առաջարկել է, որ երկու երկրների պատվիրակությունները հանդիպեն իր գրասենյակում, սակայն առաջարկը մերժվել է: Բրասորը նշել է, որ իր գերխնդիրը Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը կազմակերպելն է` այն, ինչ հաջողվել էր ԵԽԽՎ նախկին նախագահին:
ԵԽԽՎ նախագահը հայտնել է, որ առաջիկայում ծրագրում է այցելել Հայաստան, քանի որ կարևորում է հակամարտության բոլոր կողմերի հետ հանդիպումներն ու քննարկումները: Այցելության հստակ ժամկետներ դեռ հայտնի չեն: