

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Ազգային ժողովի այսօր մեկնարկած քառօրյայի առաջին նիստն ընթացել է բողոքի ակցիայի ուղեկցությամբ: Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն իրենց դժգոհությունը «Շրջանառության հարկի» մասին օրենքում վերջերս կատարված փոփոխություններից այս անգամ փորձել են հասցնել պատգամավորներին:
Օրենքի նոր դրույթները ուժի մեջ են մտջնելու հոկտեմբերի 1-ից: Դրանցով թեև շրջանառության հարկի դրույքաչափը նվազել է ՝ 3.5%-ից դառնալով 1%, բայց նաև սահմանվել է ողջ ապրանքաշրջանառությունը փաստաթղթերով հիմնավորելու պարտադիր պահանջ:
Առևտրային գործունեություն իրականացնողները պնդում են, որ այդ պահանջը հնարավոր չէ իրականացնել:
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ այսօր հանդիպել են ՀԱԿ և ԲՀԿ խմբակցության պատգամավորները՝ խոստանալով օրենսդրական լուծում տալ դժգոhություններին: Ըստ Միքայել Մելքումյանի՝ նախագծով փորձ կարվի նոր կանոնակարգումների կիրառումն իրականացնել ոչ թե պարդադիր հիմուքներով, այլ կամավորության սկզբունքով: