Հասարակություն

Այսօր սրտի համաշխարհային օրն է

Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 29-ին նշվում է Սրտի համաշխարհային օրը: Այն առաջին անգամ նշվել է 1999-ին՝ Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Ակցիան աջակցել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և այլ հայտնի կազմակերպություններ: Ի սկզբանե օրը նշվում էր սեպտեմբերի վերջին կիրակի օրը, իսկ 2011-ից այն արձանագրված ամսաթիվ ունի՝ սեպտեմբերի 29:

Սրտի համաշխարհային օրն անցկացվում է «Սիրտ՝ կյանքի համար» կարգախոսով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցելով՝ Սրտի համաշխարհային ֆեդերացիան այդ օրը ավելի քան 100 երկրներում անցկացնում է միջոցառումներ՝ առողջության զանգվածային ստուգում, հրապարակային դասախոսություններ, ներկայացումներ, գիտական ֆորումներ և այլն:

Ներկայում սիրտ-անոթային հիվանդությունները աշխարհում համարվում են մահացության հիմնական պատճառը. այն տարեկան խլում է ավելի քան 17 միլիոն մարդկային կյանք:

Ցուցադրել ավելի
Back to top button