Քաղաքական

ԱԺ արտահերթ նիստում քվորում չապահովվեց

Այսօր ժամը 18. 30- ին ԱԺ պատգամավորների 1/3- ի պահանջով հրավիրել է խորհրդարանի արտահերթ նիստ։ Օրակարգում տույժ տուգանքների պատճառով ԴԱՀԿ- ի կողմից քաղաքացիների բանկային հաշիվները սառեցնելու հարցով ՕԵԿ առաջարկությունն էր։

Թեեւ արտահերթ հրավիրելու առաջարկը պաշտպանել էր 44 պատգամավոր, սակայն գրանցվեց 32- ը։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց քվորումի բացակայության մասին։ Գրանցումը շարունակվում է։ Եթե առաջիկա երեք ժամում անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվի՝ արտահերթ նիստը տեղի չի ունենա։

Ցուցադրել ավելի
Back to top button