Մշակույթ

Վահրամ Սահակյանի «Վարձու ինքնասպանները»

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Վահրամ Սահակյան. գրող , մտավորական, ով փորձում է սրբագրել կարծրատիպերը: «Արտ բրիջ» գրախանութ-սրճարանում նա այսօր հանդիպման է հրավիրել երիտասարդ ընթերցողներին: «Արտ Բրիջ» սրճարան, ժամը 19,00-ին, հետո չասեք, չիմացանք, չեկանք»,- ասում է։ Զրույցի թիրախը հեղինակի վերջին՝ «Վարձու ինքնասպաններ» գիրքն է, որը, ինչպես տեղեկացնում է Վահրամ Սահակյանը, հանդիպման ընթացքում հնարավոր է ձեռք բերել ակցիայի շրջանակներում։

Նախապես գրված հարցերի դարաշրջանն անցյալում է. ազատ ու անկաշկանդ զրույց է խոստանում Վահրամ Սահակյանը՝ նախապես հուշելով միայն խիստ անցանկալի հարցերի շրջանակը։ «Նախկին գրքերից, յութուբի իմ գրառումներից  հարցեր չտաք»։

Ցուցադրել ավելի
Back to top button