ԿարևորՔաղաքական

Չեխիայի խորհրդարանը հաջորդ տարի կանդրադառնա Ցեղասպանության խնդրին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

2015 թվականին Չեխիայի խորհրդարանը որևէ ձևաչափով կանդրադառնա Ցեղասպանության ճանաչման խնդրին,  համոված են Ազգային ժողովի պատվիարկության՝ Պրահայից  այսօր վաղ առավոտյան վերադարձած անդամները: Նրանք Չեխիայում էին  Սենատի փոխնախագահի հրավերով: Պաշտոնական այցի ընթացքում հայ պատվիրակները տասնյակից ավելի հանդիպումներ են ունեցել Չեխիայի պառլամենտի երկու պալատների ներկայացուցիչների հետ:  Մեր պատվիրակներն այցն ընդհանուր առմամբ  հաջողված են գնահատում,  նշում են, որ պատվիրակությունը վերկուսակցական մոտեցումներով է առաջնորդվել: 

Սիրիայոմ իսլամիստ ծայրահեղականների  կողմից հայկական Սուրբ Նահատակաց եկեղեցու պայթեցումն ու ԱԺ պատվիրակության այցը Պրահա ժամանակագրական առումով գրեթե համընկան: Դատապարտող առաջին հայտարարությունները հնչեցին հենց Պրահայում: «Մենք բարձրացրեցինք այս հարցը մեր բոլոր հանդիպումների ժամանակ: Եվ աշխարհում առաջիններիվց մեկը այս բարբարոսությունը դատապարտեց Չեխիայի հոգևոր առաջնորդ կարդինալ Դուկան»,- ասում է ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը։

Ըստ Շարմազանովի ՝ հայ պատգամավորների համար կարևոր մյուս թեմայի քննարկումը մինչ վերջերս տաբու էր Չեխիայի  քաղաքական շրջանակներում: ԱԺ փոխնախագահն ասում է, որ իրավիճակն այսօր փոխվել է: Խորհրդարանական պատվիրակությունը Ցեղասպանության դատապարտման հարցը բարձրացրել է թե Սենատի, թե Պատգամավորների պալատի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ընթացքում և նկատել, որ դիրքորոշումները փոխվում են։ «Կարծում եմ 2015թ.    Չեխիայի պառլամենտը որևէ ձևաչափով կանդրադառնա Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին»։

Հայ պատգամավորները Չեխիայի խորհրդարանի երկու պալատների նախագահներին պաշտոնապես հրավիրել են  մասնակցելու ապրիլի 22-23- ը  Երևանում «Ընդդեմ ցեղասպանության» խորագրով  անցկացվելիք  միջազգային գիտաժողովին:

Ինչ վերաբերում է ԼՂ  հիմնահարցի կարգավորման գործընթացին, ապա բոլոր ատյանների հանդիպումներում քննարկման առանցքը եղել է խաղաղ կարգավորման սկզբունքի գերակայությունը: Շոտլանդիայի հանրաքվերի թարմ օրինակը չի շրջանցվել։ «Նրանք համաձայնեցին հայ պատվիրակների այն փաստարկների հետ, որ չի կարելի առաջնորդվել «Ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին» սկզբունքով և որ կրկնակի ստանդարտներն այլևս անթույլատրելի են»,- նշեց Շարմազանովը։

Ընդհանւոր առմամբ ՝ պատվիակության բոլոր անդամները՝ ՀՀԿ խմբակցությունից Էդուրադ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Տաճատ Վարդապետյանը և ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, Չեխիա կատարած այցելությունից ու արդյունքներից գոհ են: Ի դեպ, բոլոր պատվիրակները ընդգծեցին  Չեխիայում  ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի դիվանագիտական աշխատանքի արդյունավետությունը: Պատգամավորները նկատել են, որ դեսպանը լավ է աշխատում: Մարգարիտ Եսայանն այս առիթով  հիշեցրեց, որ դիվանագետների աշխատանքը խորհրդարանում վերջերս խիստ քննադատության էր ենթարկվել։ «Չեխիայում մեր դեսպանի օրինակով կարող ենք հերքել այս քննադատությունը»։

Արծվիկ Մինասյանն էլ դեսպանի աշխատանքը էտալոնային գնահատեց, իսկ խորհրդարանի  դիրքորոշումների փոփոխությունը՝ հեղափոխական, նշելով, որ խոսքը թե տարածաշրջանում Հայաստանի նկատմամաբ վերաբերմունքի, թե Ցեղասպանության ճանաչման հարցում Չեխիայի  դիրքորոշումների փոփոխությոան մասին է: Ինչ վերանբերում է ներդրումներին, ապա դրանց ավելացման ակնկալիքը հայ պատվիրակները ունեն:

Մինչ այժմ ձևավորված տնտեսկան համագորցակցության մեջ թե լավ, թե վատ օրինակներ կան: Վատ օրինակը հասցրել է  անվտսահության մթնոլորտ ձևավերել, ասում է Արշվիկ Մինասյանը։ «Ես ստիպված եմ առանց անուններ նշելու հրապարակել այդ փաստը: Գուցե այդ գործարարը հասկանա, որ իր օրինակը Հայաստանի վարկանիշի վրա է ազդում: Ընդամնետ 15 հազար եվրո պատվերի դիմաց գումարը չփոխանցելո արդյունքում չեխական խոշոր ընկերությունը հրաժարվում է Հայաստան գալ, նաև ինֆորմացիա է տարածում, որ Հայաստանում ներդրումներ անելը նպատակահարմար չէ»։

Տարբեր կանխատեսումներին  ի պատասխան՝պատվիրակության անդամները հստակեցրին՝ խոսքը ապակիների արտադրությամբ զբաղվող ընկերության մասին է, անբարեխիղճ գործարարը քաղաքական կամ կուսակցական շրջանակներից հայտնի չէ:

Իսկ լավ օրինակը մեղրով թխվածքի  արտադրության օրրինակն է։ Չեխիայում ընդամենը մեկ ջեռոցով գործունեությունը սկսած հայ գործարարի արտադրամասն այսօր  հսկա ձեռնարկություն է և  աշխարհի 30 երկիր թխվածք արտահանող հուսալի ընկերություն է: Հայ գործարար Գևորգ Ավետիսյանը կողմից հիմնված «Մառլենկա» ապրանքանիշն այսօր  Չեխիայի հպարտություններից մեկն է։

Ցուցադրել ավելի
Back to top button