Հասարակություն

ՄԻԵԴ- ում Հայաստանի կողմից թեկնածուների հավակնորդների մրցույթին ներկայացվել է 14 հայտ

Այսօր պարզ կդառնան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հավակնորդների անունները։ Ընտրությանը հայտ է ներկայացրել 14 մարդ, հայտնում են արդարադատության նախարարությունից։
Հավակնորդներն են՝
1. Հակոբ Գեղամի Ղարախանյանը՝ մինչը 2013 թվականը աշխատել է ՀՀ դատախազությունում՝ Լոռու մարզի դատախազ,
2. Նելիկ Նիկողոսի Հարությունյանը՝ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ,
3. Դավիթ Մհերի Խաչատուրյանը՝ ,Արդարադատության ակադեմիաե ՊՈԱԿ-ի պրոռեկտոր, դասախոս
4. Վիգեն Վլադիմիրի Քոչարյանը, ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս
5. Եղիշե Գրիգորի Կիրակոսյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական,
6. Արմեն Միխայիլի Մելքումյանը՝ ,Ֆիդելիթի Քնսալթինգե փակ բաժնետիրական ընկերության գործընկեր-կառավարիչ
7. Արայիկ Գառնիկի Ղազարյանը՝ ,Իրավունքի գերակայությունե իրավապաշտպան հասարակական կազմակերպության և ,Ֆորումե իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից, ,Արդարադատության ակադեմիաե ՊՈԱԿ-ի դասախոս,
8. Դավիթ Լևոնի Հակոբյանը՝ ,Հարկ վճարողների համաշխարհային կազմակերպությանե (WTA) լիիրավ անդամ, ,Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանությանե հասարակական կազմակերպության իրավախորհրդատու
9. Լիզա Ռաֆիկի Գրիգորյանը՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
10. Վահե Միշայի Գրիգորյանը՝ փաստաբան,
11. Արմեն Շուրայի Հարությունյանը՝ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր,
12. Արայիկ Միխաիլի Մելքումյանը՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
13. Նորա Արայիկի Կարապետյանը՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
14. Արման Ֆրեդերիկի Սարվարյանը՝ Սըրիի միջազգային իրավունքի կենտրոնի տնօրեն, Սըրիի համալսարանի դասախոս:

Ցուցադրել ավելի
Back to top button