ԿարևորՄշակույթ

Մեկ տարի առանց Սոս Սարգսյանի եւ… Սոս Սարգսյանի հետ

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Մեկ տարի՝ առանց Սոս Սարգսյանի. սեպտեմբերի 26-ին լրացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, ճանաչված դերասան Սոս Սարգսյանի մահվան մեկ տարին: Այսօր Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում մտավորականները, պետական պաշտոնյաները և նրա արվեստի երկրպագուները հարգանքի տուրք են մատուցել Վարպետի հիշատակին: «Նա ասում էր, որ Շուշին ավելին է, քան՝ հաղթանակ: Երբ հարցնում էին ում համար է ղարաբաղյան շարժումը, ղարաբաղյան պատերազմը, պատասխանում էր՝ ոչ Հայաստանի, որ Ղարաբաղի, ոչ Սփյուռքի համար, այլ հայոց ապագայի»։ Կոմիտասի անվան պանթեոնում այսօր տեղի ունեցավ նաև Սոս Սարգսյանի հուշարձանի հանդիսավոր բացումը: Ճարտարապետն է Մկրտիչ Մազմանյանը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button