ՊաշտոնականՔաղաքական

Հայաստան կժամանի Հունաստանի նախագահը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` սեպտեմբերի 29-ին երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը: Այցի շրջանակներում Հունաստանի նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ կդնի Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցի անմեղ զոհերի հիշատակին։

ՀՀ նախագահի նստավայրում նախատեսված է հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը ԶԼՄ-երի առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ։

Հունաստանի նախագահի այցի շրջանակներում Երևանում կկայանա երկու երկրների նախագահների մասնակցությամբ հայ-հունական գործարար համաժողով: Կարոլոս Պապուլիասը Հայաստանում կայցելի նաև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան:

Ցուցադրել ավելի
Back to top button