Պաշտոնական
Հայաստան է ժամանում ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարի տեղակալը


Սեպտեմբերի 28-30-ը Հայաստան կայցելի Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի ղեկավար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հելեն Քլարկը։
Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի ղեկավարին կընդունի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Քլարկը հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։