Միջազգային
Շոտլանդաիյի հետքերով. Կատալոնիան կազմակերպում է անկախության հանրաքվե


Իսպանական Կատալոնիայի ինքնավար մարզի նախագահն այսօր պաշտոնապես հայտարարել է Իսպանիայի անկախանալու հանրաքվե անցկացնելու մասին, հայտնում է Բի Բի Սի- ն։
Սեպտեմբերի 19- ին Կատալոնիայի խորհրդարանը քվեարկել է դրա օգտին, սակայն Իսպանիան կարծում է, որ հանրաքվեն անօրինական է եւ խոստացել է արգելափակել Կատալոնիայի գործողությունները։ Ավելին՝ Մադրիդը վստահեցնում է, որ այդ հանրաքվեն շոտլանդականի նման սպառնում է ԵՄ- ի ամողջականությանը։
Կատալոնցիներն իրենց հերթին նշում են, որ անկախությունն անհրաժեշտ է, քանի որ Մադրիդի իշխանությունները նվազեցնում են իրենց տարածաշրջանին հատկացվող բյուջետային միջոցները։