Միջազգային

Լավրով. ՌԴ եւ ԱՄՆ միջեւ սպառազինությունների մրցավազք չի լինի

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ միջեւ սպառազինությունների մրցավազք չի լինի։ Դրա հետ մեկտեղ ընդգծել է, որ Մոսկվան ունի անհրաժեշտ ամեն ինչ՝ իր անվտանգությունն ապահովելու համար։

«Վստահեցնում եմ, որ սպառազինությունների մրցավազք չի լինի, սակայն մեր անվտանգությունը հուսալի եւ համարժեք կապահովվի։ Դրա համար կան բոլոր միջոցները, ուժերը, քաղաքական կամքը, խիստ գրագետ մասնագետներ, որոնք աշխատում են երկրի պաշտպանունակության ամրապնդման վրա ամենաժամանակակից միջոցներով։ Դրա համար անհանգստանալ պետք չէ»,- ասել է Լավրովը հեռուստազրույցի ընթացքում։

Նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանն ունի իր ազգային՝ ներառյալ ազգային անվտանգությունն ապահովելու շահերը եւ բոլոր սպառնալիքները չեզոքացնելու կարողությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button