Ռուսաստանի պետական Դուման վավերացրել է ԵՏՄ մասին համաձայնագիրը


Ռուսաստանի պետական Դուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը: «Համաձայնագրի վավերացումը պատմանական իրադարձություն է,աշխարհաքաղաքական մասշտաբի հզոր նախագիծ», վավերացումից հետո հայտարարել է Դումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
Նա հայտնել է, որ Ղազախստանի խորհրդարանը փաստաթղթի վավերացման հարցը կքքնարկւի հոկտեմբերի մեկին, Բելառուսը՝ հոկտեմբերի 7-ին:
«Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միասնական արժույթի ստեղծման հիմքեր է ձևավորում», այսօր հայտարարել է Ռուսաստանի Պետական Դումայի Եվրասիական տնտեսական կոմիտեի նախագահ Վիկտոր Խրիստենկոն: Նա ընդգծել է, որ համաձայնագրով ձևավորվելիք իրավական բազան չի ենթադրում արժույթի միավորում, դա տնտեսական իտնտեգրումից բխող հաջորդ աստիճանն է, որը Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրում նշված չէ: «Միաժմանակ փաստաթղթում առաջին անգամ բավականին հստակ նշված է ընդհանուր, նույնիսկ բոլոր ուղղություններով միասնական շուկաների ձևավորման ուղին», ասել է Վիկտոր Խրիստենկոն: