Միջազգային

Նիկոլայ Պատրուշև.«Իսլամական պետությունը» սպառնալիք է Դաշնության և ԱՊՀ անդամ երկների համար

Այսօր՝ ԱՊՀ ազգային անվտանգության գլխավոր քարտուղարների հանդիպման ժամանակ Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» սպառնալիք է Դաշնության և ԱՊՀ անդամ երկների համար:

«Այդ կազմակերպությանն անդամագրված գրոհայինները նախկին խորհրդային երկներից, ձեռք բերելով լուրջ մարտական փորձ և վերադառնալով մշտական բնակության վայրեր, կարող են լուրջ վտանգ ներկայացնել Ռուսաստանի և ԱՊՀ երկների ազգային անվտանգության համար», Պատրուշևի խոսքերը մեջբերում է Իտառ-տասսը: Պաշտոնյան նշել է, որ «Իսլամական պետությունը», տարբեր գնահատականներով ունի 30-ից 50 հազար գրոհայիններ:

«Այդ ուժը, համապատասպան դիմակայության բացակայության պայմաններում կարող է լուրջ հարված հասցնել միջպետական հարաբերությունների և անվտանգության համաշխարհային համակարգին», ասել է Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:

Հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալու է ԱՊՀ անդամ պետությունների նախագահների հանդիպում: ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել են, որ քննարկվելու են անդամ պետությունների՝ անվտանգության հարցերի շուրջ համագործակցության հարցերը:

Ցուցադրել ավելի
Back to top button