ԿարևորՀասարակություն

Հանրային Ռադիոն՝ տեղեկատվության ազատության հիմանհարցերն ամենաակիտիվ լուսաբանած լրատվամիջոց (լրացված)

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ոսկե բանալի՝ Հայաստանի հանրային ռադիոյին՝ որպես տեղեկատվության ազատության հիմնահրացերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց: Այսօր ամփոփվել են  Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ,ինֆորմացիայի ազատության կենտրոնի ու Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հետ համատեղ իրականացվող «Ոսկե Բանալի»  ու «Ժանգոտ կողպեք»  մրցանակաբաշխության արդյունքները:  Սա , ի դեպ, 12-րդ մրցանակաբաշխությունն է: Մրցանակաբաշխությանը ներկա են եղել դրական մրցանակներ   կազմակրեպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ինչպես նախորդ տարիներին,այս տարի էլ  բացասական՝  «Ժանգոտ Կողպեք» ստացած գերատեսչությունների և ոչ մի ներկայացուցիչ ներկա չի եղել:

«Ոսկե բանալի»  և «ժանգոտ կողպեք»  մրցանակաբաշխության   թիրախում պետական գերատեսչություններն են, որոնցից  ԻԱԿ  փորձել է տեղեկատվություն ստանալ: Նրանց մի մասը տրամադրել է, մի մասն ընդհանրապես հրաժարվել է, գերատեսչությունների մի խումբ էլ  պարզապես զավեշտալի պատասխաններ է տվել:  Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես խորամանկ կազմակերպությունների թիվն ավելացել է, ավելի հաճախ տալիս են  անհիմն, մարդկանց շփոթեցնող այլ ճանապարհ ցույց տվող պատասխաններ: Ու չնայած, դեռ պետական մարմիններում կան գերատեսչություններ, որոնք թափանցիկ ու բաց չեն աշխատում, այդուհանդերձ Հայաստանի կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ իր՝ որդեգրած  թափանցիկ ու բաց աշխատելու սկզբունքին: Կառավարության  որդեգրած  քաղաքականությանն այսօր անդրադարձավ  վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի տեղյակ  լինել կառավարության քայլերից» Վարչապետը օբյեկտիվ ու իրական լրատվության կողմնակից է. «Շնորհակալ եմ բոլոր այն լրատվամիջոցներից, մամուլի ներկայացուցիչներից, լրագրողներից, ովքեր մեզ օգնում են օբյեկտիվ, իրական տեղեկատվություն հասցնելու մեր քաղաքացիներին: Մեր ցանկությունն է աշխատել թափանցիկ, ներկայացնել լավը: Մենք պատրաստ ենք մեր բացթողումների համար ներողություն խնդրել, չի սխալվում ան, ով ոչինչ չի անում: Մենք մեր սխալների համար երբեք չենք ամաչելու, այլ հակառակը, ամեն ինչ անելու ենք, որ սխալներ թույլ չտանք: Եթե սխալներ լինեն, մենք պետք է անպայման շտկենք»:

Բաց և թափանցիկ աշխատելու կողմնակից է նաև  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեան: Նա նաև մեր երկրի ղեկավարության՝ բաց և թափանցիկ աշխատելու քաղաքական կամքն է նկատել.

«Վերջին տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը շարունակաբար և մշտապես իր պատրաստակամությունն է հայտնել կոռուպցիայի դեմ պայքարելու, այդ թվում նաև հանրային և բաց հայտարարություններում, զանազան ծրագրերի և ռազմավարական փաստաթղթերի, ինչպես նաև իրավական փաստաթղթերի միջոցով: Հետագայում նույնպես  ձեռքբերումներ և անկախ համակարգերի կայացում  ենք ակնկալում : Ոչ պակաս կարևոր է  նաև կոռուպցիայի դեմ պայքարի ռազամավարության կայացումը»:

Եվ այսպես, 2014թ  որպես բաց և հրապարակային աշխատանքի խորհրդանիշ «Ոսկե բանալին»շնորհվեց հետևյալ կազմակեպություններին  ու անձանց:  ՀՀ Արմավիրի մարզպետարանին՝ որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույն կիրառած պետական կառավարման մարմին: ՀՀ ՏԿՆ ՝ Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության 2012-2014թթ գործողությունների ծրագրի հանձնառությունները լավագույնս իրականացնելու համար, 2014 թվականին տեղեկություն ստանալու իրավունքը լավագույն օգտագործել է Արմավիրի զարգաման կենտրոն  Հ/Կ-ն: Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերենտային պաշտոնական կայք է ճանաչվել ՀՀ ոստիկանության  www.police.am կայքը:

Տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար ամենաշատը  պայքարել է իրավաբան Կարեն Մեջլումյանը: Ոչ միայն տեղեկատվություն ստանալ, այլ նաև՝  տեղեկատվության ազատության հիմնահարցերն  ամենաակտիվը լուսաբանել,  Հայաստանի հանրային ռադիոյին  «Ոսկե Բանալի»  այս անվանակարգում շնորհվեց , իսկ  www.yerkir.am առցանց լրատվամիջոցին՝ ոսկե բանալի շնորհվեց որպես  տեղեկատվություն ստանալու իրավունքը  ամենաակտիվ օգտագործած լրատվամիջոց:  Ոսկե բանալիները հանձնեց  ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ժողովրդավարացման բաժնի ղեկավար Օլիվեր Մակքոյը.

Թե Հայաստանի հանրային ռադիոն, թե  www.yerkir.am  կայքը գերազանց  կերպով օգտագործել են տեղեկատվության ազատության իրենց իրավունքը  և լավագույն կերպով լուսաբանել են կառավարման համակարգի գործունեությունը,  դատական վարույթները , օրինաստեղծ գործընթացները, դրանով իսկ կյանքի կոչելով տեղեկատվության ազատության իրավունքը

                                                                                                                                                                  Օլիվեր Մակքոյ

«Մրցանակը պարտավորեցնող է, այժմ ավելի շատ ենք խոշորացույցի տակ լինելու»,- ասում է  Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը.

Ես ուզում եմ նշել. Հանրային Ռադիո ասելով` շատերը հասկանում են, որ սա պետական կառավարում է: Բայց ես ուզում եմ ասել, որ լինելով  պետական լրատվամիջոցի կարգավիճակում, մենք իսկապես ոչ թե պետական ենք, այլ՝ հանրային: Փորձել ենք հանրայինի անունը մեզ վրա ճիշտ կրել, փորձել ենք անդրադառնալ բոլոր շերտերին, որի պարզ և վառ վկան այս մրցանակն է և սրա համար իսկապես շատ շնորհակալ ենք: Ուզում եմ մեկ տեղեկություն ասել. սեպտեմբերի 29-ից Հանրային Ռադիոյի «Ռադիոլուր»լրատվական ծրագիրը եթերում կլինի յուրաքանչյուր 30 րոպեն մեկ, սա ևս մեկ հնարավորություն է, ավելի լայն միջոցներ ունենալ՝  լայն լուսաբանման համար

                                                                                                                                                         Հռիփսիմե Առաքելյան

«Ժանգոտ Կողպեք»-ն այս տարի տրամադրվեց Հայաստանի տնտեսագիտական համալրսարանին՝ որպես ամենազավեշտալի պատասխան տրամադրած մարմին, և կադաստրի պետական կոմիտեին՝ որպես տեղեկություն ստանալու հարցումենրին ամենադանդաղ պատասխանող պետական մարմին: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ «Ժանգոտ Կողպեք» ստացած և ոչ մի մարմնի ներկայացուցիչ ներկա չէին: ԻԱԿ տնօրեն Շուշան Դոյոդոյանը հիշում է, այսպես է եղել 12 տարի շարունակ:

«Ես հիշում եմ 12 տարվա ընթացքում օրինակ Երևանի քաղաքապետարանը ստացել է «Ժանգոտ Կողպեք», այնուհետև երկու-երեք տարի անց, ստացան «Ոսկե բանալի», այնուհետև մի քանի տարի հետո հայտնվեցին «Սեւ ցուցակում» : Սա հարատև գործընթաց է, երբ որ ոսկե բանալի ենք տալիս, նրանց վիճակն ավելի վատ է դառնում, մեր ամենօրյա հսկողության տակ են լինում, մենք մշտապես հետևում ենք, արդյոք շարունակում են մնալ արժանի «Ոսկե բանալուն», թե ոչ»:

Ցուցադրել ավելի
Back to top button