ԿարևորՀասարակություն

Հայաստանում ինովացիոն տեխնոլոգիաների զարգացումը սկսվել է 325 000 տարի առաջ

Հայաստանի Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի մերձակայքում արված հնագիտական պեղումները հեղափոխական տեղեկություններ են հաղորդել քարե դարի մասին: Լոնդոնյան Հելլոուեյ թագավորական քոլեջի պրոֆեսորներ Սայմոն Բլոքլիի ու Ալիսոն ՄաքԼեոդի ղեկավարությամբ աշխատող արշավախումբը հայտնաբերել է լևալուազյան մեթոդով մշակած քարե գործիքներ: Հրաբխային լավայի շերտերի հետազոտությամբ պարզվել է, որ գործիքները ստեղծվել են 325-335 հազար տարի առաջ: Հազարավոր զենքերի ու գործիքների հայտնաբերումը, որոնք օգտագործվում էին տարածաշրջանի բնակիչների կողմից, առիթ են դառնում մարդկության զարգացման, ինովացիաների ու հայտնագործությունների ողջ գործընթացը վերանայելու համար:

«Մեր հայտնագործությունները կասկածի տակ են դնում բազմաթիվ հնագետների կողմից ընդունված տեսակետը, թե լեվալուազյան մեթոդը հայտնագործվել էր Աֆրիկայում ու այնտեղից տարածվել Եվրասիա` մարդկության թվաքանակի աճի հետ մեկտեղ: Հայաստանում արված հայտնագործությունները ի մի բերելու շնորհիվ մենք ունենք հստակ ապացույց, որ մարդկության զարգացման այս կարևորագույն հայտնագործությունը տեղի է ունեցել տարբեր խմբերում իրարից անկախ», — ասում է Բլոքլին:

Միաժամանակ նույն վայրում հայտնաբերվել են նաև ավելի պարզունակ` երկկողմանի մշակված քարե գործիքներ: Տարածաշրջանում օգտագործվում էր քարի մշակման միանգամից երկու մեթոդ, գրում է Science 2.0 ամսագիրը: Այդ` ավելի պարզունակ մեթոդն, օգտագործվում էր կացինների, իսկ լևալուազյան մեթոդը՝ նիզակների համար:

Back to top button