Հասարակություն
ՀԱԷԿ- ը վաղը 46 օրով կկանգնեցվի պլանային նորոգման


Վաղը՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 00-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանը դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ տարեկան պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հայտնում են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից։
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկում աշխատանքները կտևեն մոտ 46 օր։
Նախատեսված է ՀԱԷԿ-ը էներգաարտադրության ցանցին միացնել ս.թ. նոյեմբերի 11-ին: