Զգուշացեք ձեր մեքենայի վաճառքի մասին հայտարարություն փակցնելուց. կարող եք տուգանվել


Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Օրենքն արգելում է սեփական մեքենայի ապակիներին փակցնել մեքենայի վաճառքի մասին հայտարություններ: Եթե քաղաքացին խախտի օրենքը, ապա կտուգանվի պաշտոնատար անձի դեպքում նվազագույն աշխատավարձի 50-70 պատիկի չափով,իսկ քաղաքացու դեպքում՝ 15-20 պատիկի չափով։
Եթե ցանկանում ենք վաճառել ձեր մեքենան, ապա վաճառքի միակ ճանապարհը ավտոմեքենաների համար հատկացված համապատասխան ավտոշուկաներն են: Անգամ hայտարություն չեք կարող փակցենել սեփական մեքենայի ապակիներին։ Արգելվում է օրենքով։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի, առևտրի և սպասարկումների վարչությունների և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվում են ավտոմեքենաների ապօրինի վաճառքը կանխելուն կամ դադարեցնելուն ուղղված միջոցառումներ։
Օգոստոսի 20-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում մի շարք ճանապարհահատվածներում կայանած ավտոմեքենաների ապակիներից հեռացվել է վաճառքի մասին գրառումներ պարունակող 180 հայտարարություն:Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետի տեղակալ Ալֆրեդ Հունանյանը «Ռադիոլուրի» հետ զրուցում նշում է` այդ հայտարությունները շատ հաճախ դառնում են վթարային իրավիճակների պատճառ: Մարդիկ տեսնում են մեքենան, համարը ֆիքսում4 այնուհետև մի որևէ բանուկ մասում կայանում ու սկսում գնի մասին խոսել, սակարկել՝ առաջացնելով անցանկալի իրավիճակ։ «Չսահմանված տեղերում առևտուր անելը առաջացնում է տուգանքի նշանակում `պաշտոնատար անձի դեպքում նվազագույն աշխատավարձի 50-70 պատիկի չափով, իսկ քաղաքացիների դեպքում՝ 15-20 ապատիկի չափով»։
Ալֆրեդ Հունանյանը հիշում է, որ երբ Երևան քաղաքում արգելվեց փողոցային առեւտուրը, դժգոհության մեծ ալիք բարձրացավ, թե մարդկանց կտրում ենք օրվա հացից: Այս պարագայում էլ ասում են ո՞ւմ է խանգարում քաղաքացին սեփական մեքենայի վաճառքի հայտարարությունը փակցնելով սեփական մեքենայի ապակիներին։ «Քաղաքացիների իրավունքներն անարխիա չեն, ով ինչ ուզենա անի։ Դրա համար կան սահմանված վայրեր ու իրենք վաճառքը պետք է իրականացնեն հենց այդ վայրերում»։