Հասարակություն

2015թ հուլիսի մեկից նվազագույն աշխատավրձը կկազմի 55 հազար դրամ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

2015թ հուլիսի մեկից մեր երկրում նվազագույն աշխատավրձը ներկայիս 50 հազար դրամի փոխարեն կկազմի 55 հազար դրամ: Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում: Նախագծի հիմնավորվում է հետևյալ կերպ, Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված` 2009-2012թթ. նվազագույն աշխատավարձի չափի բարձրացման տեմպը որոշակիորեն նվազեց: 2009թ. նվազագույն աշխատավարձը սահմանվեց 30000 դրամ, որից հետո բարձրացավ միայն 2011թ. 2500 դրամով և դարձավ 32500 դրամ: Այս չափը պահպանվեց նաև 2012 թվականին:

Այս բնագավառում առկա խնդիրներին լուծում տալու նպատակով, տնտեսության զարգացման ծրագրերին զուգընթաց ՀՀ կառավարությունը իր ծրագրերում սահմանեց նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման նպատակադրումներ, որին համապատասխան 2013 թվականից մեկնարկեց նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման ծրագիրը: Հիմք ընդունելով ՀՀ Կառավարության ծրագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված աշխատավարձի բարձրացման քաղաքականության դրույթները և նախատեսված չափերը` նախագծով նախատեսվում է 2015թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 55.000 դրամ:

Ցուցադրել ավելի
Back to top button