Տնտեսական

ՓՄՁ սուբյեկտների մտահոգությունը իրոք անտեղի և անհիմն է, ասել է ՀՀ վարչապետը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության շենքի առջև այսօր կրկին բազմամրդ բողոքի ակցիա են կազմակերպել մայրաքաղաքի առևտրի կետերի աշխատակիցները: Նրանք դեմ են հոկտեմբերի մեկից շրջանանռության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին օրենքում կատարված փոփոխություններից, որով նրանց համար հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից դառնալու է 1 տոկոս: Ակցիայի մասնակիցների հետ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր հանդիպել,այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետը կրկին խնդիրն է անդրադարձել: Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ՓՄՁ սուբյեկտների մտահոգությունը իրոք անտեղի և անհիմն է, իսկապես կառավարությունը փոքր և միջին բիզնեսին ճնշելու խնդիր չի դրել, այլ հակառակը` ամեն ինչ անելու է, որ ՓՄՁ-ն կայանա:

«Մենք չենք հանդուժելու, որ ՓՄՁ-ները դառնան հարթակ, որպեսզի նպաստեն խոշորների կողմից հարկերը թաքցնելուն: Մեր թիրախը պետք է լինի խոշորը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: ՀՀ վարչապետը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությանը ձեռնպահ մնալ ՓՄՁ-ներում որևէ անհիմն ստուգումներից: Վարչապետի խոսքով՝ կան հրահրողներ, որոնք փորձում են տարածել անհիմն տեղեկատվություն, թե կառավարությունը փորձում է ճնշել ՓՄՁ-ներին: Ըստ Աբրահամյանի, անհիմն և անհասականալի է, որ ՓՄՁ-ները ցանկանում են վերադառնալ Շրջանառության հարկի 3,5 տոկոս դրույքաչափին, քանի որ նոր օրենքում այն նվազեցբել է մեկ տոկոս: Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով ֆինանսների փոխնախարար Վախթնագ Միրումյանը մանրամասնորեն ներկայացրել է հոկտեմբերի մեկից ուժի մեջ մտնող օրենքի փոփոխությունները: Նախ, Միրումյանը խիստ զարմանալի և անհասկանելի է համարել ՓՄՁ-ների անհանգստությունը , կարծիք հայտնել, որ նշել, որ ՓՄՁ սուբյեկտները անհանգստանալու ոչինչ չունեն:

«Դա վկայում է այն կարգավորումները, որոնք հստակ օրենքով են կարգավորում: Օրենքը ըստ էության երկու կարգավորում ուներ, առաջինը դա ՓՄՁ սուբյեկտների համար հարկային բեռի կտրուկ թեթևացումն է: Առևտրային գործունեության մասով նշեմ, որ շրջանառության հարկի դրույքաչափը հոկտեմբերի մեկից նվազելու է: Սա աննախադեպ հարկային բեռի թեթևացում է: Փոխարենը ՓՄՁ սուբյեկտների համար նախատեսված է փաստաթղթով իրենց ձեռքբերումները հիմնավորելու համապատասխան դրույթներ: Այս դրույթը ոչ թե ուղղված է ՓՄՁ սուբյեկտների նկատմամբ վարչարարական գործողություններ , ամենօրյա հսկողություններ իրականացնելու և այցելություններ կատարելու նպատակ, այլ օրենքով սահմանվածը դա ըստ էության գործիք է, որը հնարավորություն է ընձեռելու խոշոր ձեռնարկատիրության նկատմամբ իրականացնել համապատասխան պատշաճ հսկողություն: Պարզապես մենք օրենսդրությամբ սահմանում ենք գործիքակազմ, որը հարկային մարմիններին հնարավորւթյուն է տալու վարչարարության սլաքը ուղղել խոշոր ձեռնարկատերեր: Մեր նպատակը ՓՄՁ սուբյետկները չեն: Անհանգստությունը ավելի անհասկանալի է այն առումով, որ օրինագիծը այն եզակի փաթեթներից է, որը բազմաթիվ քննարկումներ է անցել,այդ թվում նաև ՓՄՁ սուբյեկտների շահերը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Սա համաձայանեցված փաթեթ է եղել, կա հստակ պայմանավորվածություն նրնաց հետ, որ հարկային մարմինների հետ աշխատանք են կատարելու, որպեսզի հնարավոր տեսական անհարկի միջամտություններից ձեռնպահ պահեն: Որևէ միջամտություն ՓՄՁ մասով տեղի չի ունենալու: Ընդամենը խոսքը այն ռիսկային դեպքերի մասին է, որոնք չեն պահպանի: Բազմաթիվ նախազգուշացումների գործողություններից հետո նրանք բնականարաբր կհայտնվեն ռիսկային դաշտում և վարչարարական գործողությունները ուղղված կլինի նրանց դեմ: Անտեղի է մտահոգությունը այն առումով, որ օրենքը դեռևս ուժի մեջ չի մտել, այսինքն հարկային մարմինները որևէ գործողություն չեն իրականացնում, կարծում ենք, որ այդ տեսանկոյւյից նույնպես չկան բավարար հիմնավորումներ նման մտահոգությունների»,- վստահեցրել է ֆինանսների նախարարի տեղակալ Վախթնագ Միրումյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button