Քաղաքական

Սեյրան Օհանյանը տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր է քննարկել իր վրացի գործընկերոջ հետ

Ս.թ. սեպտեմբերի 24-ից 25-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, այնպես էլ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը ընդլայնելու հնարավորություններն ու բազմակողմ շրջանակներում փոխգործակցության հեռանկարները:

Ցուցադրել ավելի
Back to top button