Միջազգային
Ռուսամետ ուժերը հայտարարում են զանգվածային հուղարկավորության մասին


Դոնբասի անջատողականները հայտարարել են, որ գաղտնի գերեզմաններ են հայտնաբերել 4 տասնյակից ավելի դիակներով: Սպանվածներից շատերի ներքին օրգանները հանված են։ Նույնն են պնդում նաև ռուսական լրատվամիջոցները:
Զինված ակտիվիստներից Ալեքսանդր Զախարչենկոն «Նորությունների ռուսական ծառայությանը» հայտնել է, որ Նիժնայա կռինկա գյուղի մոտակայքում խաղաղ բնակիչների զանգվածային հուղարկավորության դեպքերը շատ են, խոսքը կարող է լինել հարյուրավոր մարդկանց մասին։
Մինչդեռ ԵԱՀԿ-ն բազմաթիվ նման գերեզմանների մասին տեղեկությունը հերքում է՝ հաստատելով միայն երեքի իսկությունը, որոնցում հայտնաբերվել է 9 դիակ:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի քննաչական կոմիտեն դեպքի առիթով հետաքննություն է սկսել, որում մտադիր է ներգրավել նաև միջազգային կառույցներին։