Միջազգային
Ուկրաինան պատրաստվում է փակել Ռուսաստանի հետ սահմանը


Ուկրաինայի նախագահը պահանջում է փակել Ռուսաստանի հետ սահմանը: Պյոտոր Պորոշենկոն հանձնարարել է կառավարությանն անհապաղ լուծել ռուս-ուկրաինական սահմանի անցագրային կետերը ժամանակավորապես փայելու հարցը:
Ինչպես նշվում է Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի որոշման մեջ, խոսքը ավտոմեքենաների, ծովային տրանսպորտի և հետիոտնի ելումուտի արգելքն է: Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտնել էին, որ մտադիր են Ռուսաստանի հետ սահմանին բարձրացնել պաշտպանական նշանակության կառույցների համալիր։