Միջազգային

ՄԱԿ-ը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ բանաձև է ընդունել

ՄԱԿ-ը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ բանաձև է ընդունել: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կազմակերպության անդամ երկրներին առաջարկել է ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում հավաքել և վերլուծել տվյալներ մարդկանց տեղաշարժերի վերաբերյալ, չխախտելով միջազգային իրավունքի նորմերը: Բանաձևը ստացել է Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի աջակցությունը: Փաստաթուղթը պահանջում է կանխարգելել ահաբեկիչների և ահաբեկչական խմբավորումների տեղաշարժերը սահմանային արդյունավետ վերահսկողության ու անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերի և անցաթղթերի տրամադրումը վերահսկելու միջոցով:

 

Ցուցադրել ավելի
Back to top button