Հայկական «Ջոն Արքա»-ն շարունակում է գրավել օտար հանդիսատեսի սիրտ


Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»
Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական թատրոնը սեպտեմբերի 12-20-ը «Ջոն Արքա» ներկայացումով մեծ հաջողությամբ մասնակցել է Բելառուսի Բրեստ քաղաքում կայացած «Բելայա Վեժա» միջազգային թատերական փառատոնին: Բրեստից վերադարձած սունդուկյանցիներն այսօր իրենց ոգևորությունն ու տպավորություններն են կիսել լրագրողներիր հետ:
Հայկական «Ջոն Արքա»-ն շարունակում է գրավել օտար հանդիսատեսի սիրտը: Մայր թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանի բեմադրած «Ջոն Արքա» ներկայացումը դեռ 2012-ին մեծ հաջողությամբ ընդունվեց Լոնդոնի հռչակավոր The Globe թատրոնում: «Ջոն արքան» հաղթանակով է վերադարձել նաև Բելոռուսի Բրեստ քաղաքում կայացած «Բելայա վեժա» փառատոնից՝ արժանանալով հատուկ մրցանակի՝ «Շեքսպիրի ինքնատիպ ընթերցման և ազգային թատերական ավանդույթները պահպանելու համար»: Տիգրան Գասպարյանի փոխանցմամաբ ներկայացմանը չափազանց ջերմ է արձագանքել ոչ միայն հանդիսատեսը, այլև հայտնի թատերագետներ:
«Հաճելի և զարմանալի էր այն, որ շեքսպիրյան պիեսում օտար հադիաստեսը նկատել ու գնահատել էրհատկապես հայկական շունչը: Գնահատվել էր նաև թեմայի արդիականությունը»,-ասում է ներկայացման գլխավոր դերակատար Արմեն Մարությանը:
Արմեն Մարությանը Վայոց Ձորում կայացած թատերական փառոտնում երեկ նույն ոգևորությունն է ապրել: Համոզվել է, որ հայաստանայան մարզերում հանդիսատեսն ավելի պակաս ջերմ չէ, քան Լոնդոնում կամ Բրեստում: Ցավալին այն է, որ նման հանդիպումները մարզային թատրոններում հազվադեպ են