Սպորտ

Հայաստան է ժամանելու ՄՕԿ նախագահը

Հոկտեմբերի 8-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան են ժամանելու Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն։ Նախատեսվում է նրանց հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Այցի երկրորդ օրը, պարոնայք Թ. Բախը և Պ. Հիկեն մասնակցելու են հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Այնուհետև նախատեսվում է հյուրերի և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնազրույցը, հետո կլինի հայտարարութուն լրատվամիջոցների համար։

Թոմաս Բախը և Պատրիկ Հիկեն Երևանից կմեկնեն հոկտեմբերի 9-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button