Երեւանում է Մարտեն Յորգանցը


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Երևանում է ֆրանսահայ երգիչ, «Ճկույթիկ», «Այբ, Բեն, Գիմ» և մի շարք այլ երգերով փոքրիկներին հայտնի Մարտեն Յորգանցը: Վերջինս հայրենիք է եկել մասնակցելու «Վաղարշապատ» երգի պարի թատրոնի կազմավորման 10-ամյակին: Համերգը կայացել է սեպտեմբերի 23-ին: Երևանյան այցից իր տպավորություններով այսօր լրագրողների հետ է կիսվել ֆրանսահայ երգիչը:
Հայաստանում, որ փողոցով քայլում եմ, ինձ գոռում են ճկույթիկ, ասում է ֆրանսահայ երգիչ Մարտեն Յորգանցն ու ավելացնում, ուրախ եմ, որ իմ արած գործով եմ ճանաչում ինձ: Շատերը կհամաձայնեն, որ մեզանից յուրաքանչյուրն էլ մեծացել է այս երգի տակ: Երգիչը զարմացած է, որ 24 տարի առաջ ծնված երգը դեռևա այսքան ապրում է:
«Իհարկե ես 30-ից ավելի երեգեր ունեմ փոքրիկների համար, բայց այս երգը մասնավորապես այսքան համբավ ունենա, ինձ համար թե՛ ուրախություն է, թե՛ պատիվ է և թե ես էլ փոքրիկների չափ կուրախանամ, որ այս երգը կփոխանցվի սերնդե սերունդ»:
Հայկական երգերն են գերիշխում աշխարհի հայ գաղութները , ասում է Մարտեն Յորգանցն ու կատակում՝ դեռևս Հայաստանը չունի ոսկու և նավթի հանքեր, սակայն ունի առավել մեծ հարստություն՝ լավ երգեր ու երգիչ — երգչուհիներ: Ամեն տարի այցելում է Հայաստան, և ամեն անգամ հանդիպում նորությունների: Հայաստանը վերջինիս կարծիքով զարգանում է օր օրի: 1988 թվականից մինչ այսօր հայրենիքում 139 համերգներով է հանդես եկել, սակայն դրանցից մեկն է տպավորվել իր մտապատկերում, երբ 1988 թվականին Հոկտեմբերյանում՝ ֆուտբոլի մարզադաշտում կայացած համերգի ընթացում մի փոքրիկի կնքահայրն է դարձել:
«Վաղարշապատ» երգի ու պարի թատրոնի կազմավորման 10-ամյակի կապակցությամբ Մարթեն Յորգանցը համերգով է հանդես եկել նաև Էջմիածնում, որտեղ էլ վերջինս հանդիպել է ջերմ ընդունելության:
Առաջիկայում «Վաղարշապատի» երգի ու պարի համույթը նախապատրաստվում է համերգներ կազմակերպել արտերկրում, որոնցից մի քանիսը կհամատեղեն Մարտեն Յորգանցի հետ: