Քաղաքական

ԵՏՄ- ի անդամակցությունը Հայաստանի համար ունի քաղաքական նշանակություն

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Դեպի Եվրասիական տնտեսական միություն մեր երկրի ճանապարհն անցավ ինչպես արևմտյան ուժերի, այնպես էլ ձևավորվող միության հիմնադիր անդամների կողմից ստեղծված բազմաթիվ արտաքին խոչընդոտների ներքո։ Ինչևէ՝ այսօր ընթացող աշխարհաքաղաքական ակտիվ վերադասավորումների ֆոնին Հայաստանը  գտնվում է եվրասիական մերձեցման շեմին:

Որպես անդամակցության նոր ժամկետ նշվում է հոկտեմբերի 10-ը: Այս քայլը Հայաստանի համար կունենա քաղաքական նշանակություն, համոզված է տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը։ Ըստ փորձագետի՝ Հայաստանի անդամակցությամբ քաղաքական առումով հետաքրքրված է Ռուսաստանը՝ սեփական ազդեցության դաշտի ընդլայնման շրջանակներում, ի տարբերություն Ղազախստանի և Բելառուսի, որոնց մոտ ավելի շատ գերակշռում են տնտեսական շահերը: Ի դեպ, սպասվում է, որ հոկտեմբերի 10-ին ձևավորվող նոր միությանը Հայաստանից բացի կմիանա նաև Ղրղզստանը։

Տիգրան Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ նոր միության ստեղծմամբ չի վերակենդանացվում արդեն «լուսահոգի» ԽՍՀՄ-ը։ Անդրադառնալով ռուս-արևմտյան փոխադարձ պատժամիջոցային սրացմանը՝ բանախոսը կարծիք հայտնեց, որ այն անպայման կանդրադառնա մեր երկրի տնտեսական վիճակի վրա։

Ցուցադրել ավելի
Back to top button